Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա

Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա

PanARMENIAN.Net - Օրերս Երևանում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել՝ 3 տղա: Այդ մասին ասվում է ԲԿ ֆեյսբուքյան էջում։

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Երիտասարդ զույգն արդեն մեկ արու զավակ ուներ:

Արեգը, Արենը և Արամը ծնվել են հուլիսի 21-ին, 1700, 1950 և 1900 գրամ քաշով՝ կեսարյան հատմամբ, 34֊35 շաբաթական հղիության շրջանում ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ:

Երեխաները գտնվել են նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության տակ և ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո բավարար վիճակում դուրս են գրվել։

Իսկ տանն արդեն իրենց սպասում էր ավագ եղբայրը՝ 5-ամյա Նարեկը:

«Երեխաների նկարները հրապարակված են ծնողների համաձայնությամբ»,-նշվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---