Փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳՆ ղեկավարի

Փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳՆ ղեկավարի

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով և, վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի առաջարկությամբ, փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳ նախարարի։

Փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանն՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանն՝ էկոնոմիկայի նախարար։

Արդարադատության նախարար է նշանակել Կարեն Անդրեասյանը, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանին։

Կարեն Անդրեասյանը 2011-16 թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։Տիգրան Խաչատրյանը 2019-ի հունիսից էկոնոմիկայի նախարարն էր մինչև 2020-ի նոյեմբերի 26-ը, երբ ազատվեց պաշտոնից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---