Ռուբինյան․ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը չեն հանձնվել՝ ապօրինաբար գրավվել են

Ռուբինյան․ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը չեն հանձնվել՝ ապօրինաբար գրավվել են

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռը չեն հանձնվել, այլ ապօրինաբար գրավվել են ադրբեջանական հարձակման արդյունքում՝ եռակողմ հայտարարության անկնհայտ խախտմամբ։

Ռուբինյանն այդպես է պատասխանել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին, որը հիշեցրել է՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը կնքելուց 1 ամիս անց «լրացուցիչ տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, այդ թվում վերոնշյալ տեղանքները։ Նա հարցրել է, թե արդյոք պատերազմի վտանգի սպառնալիքի պարագայում Հայաստանի իշխանությունները չեն զիջի նոր տարածքներ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությաունից խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք, որի ապացույցն է Գեղարքունիքում տեղի ունեցածը, երբ ՀՀ զինված ուժերը փայլուն դիմակայել են հարձակմանը։

2020-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Դեկտեմբերի 15-ի երեկոյան հայտնի դարձավ, որ կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 60-ից ավելի հայ զինծառայողներ են գերեվարվել Ադրբեջանի կողմից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---