Մարտակերտում խոշոր ՀԷԿ կկառուցվի` վերականգնելու Արցախի էներգետիկ ինքնաբավությունը

Մարտակերտում խոշոր ՀԷԿ կկառուցվի` վերականգնելու Արցախի էներգետիկ ինքնաբավությունը

PanARMENIAN.Net - Արցախի էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու նպատակով Մարտակերտի շրջանում խոշոր ՀԷԿ կկառուցվի։ Այդ մասին ասվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ օգոստոսի 2-ին ԱՀ էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ։

Նշվել է, որ Արցախը մինչև 2020-ի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ:

«Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և ԱՀ-ն արտահանող երկրից վերածվել է ներկրողի: Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշել ենք կառուցել նոր խոշոր ՀԷԿ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

17.6 ՄՎՏ հզորությամբ «Գետավան-1» ՀԷԿ-ը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում:

Մոտ 25 մլն դոլար արժեքով նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---