Հայ դպրոցականները 3 բրոնզ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները 3 բրոնզ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - «Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալի։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրի (ևս 6 պետություն՝ դիտորդի կարգավիճակով) 309 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի սան Սևադա Ներսիսյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը և Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի սան Տիգրան Հարությունյանը։

Հայաստանի թիմը՝ ի դեմս Հայկ Աղեկյանի, Լեոնիդ Ասատրյանի և Տիգրան Հարությունյանի, արժանացել է 3 բրոնզե մեդալի։ ՀՀ թիմը ղեկավարել է ԵՊՀ-ն ներկայացնող Անդրանիկ Դավինյանը։

Քիմիայի 52-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---