Տիգրան Պետրոսյանը նվաճել է շախմատի աշխարհի առաջնությանը (ԱԱ) մասնակցելու իրավունքը

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստներ Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը Եվրոպայի 10-րդ անհատական առաջնության շրջանակներում ավարտել են իրենց ելույթները ԱԱ ուղեգրերի համար որակավորման պարտիաներում: Առաջ ացնելով նշենք, որ Փաշիկյանին չհաջողվեց ճանապարհ հարթել դեպի աշխարհի առաջնություն: Հայաստանի չեմպիոնը վճռական պարտիայում զիջեց ռումին գրոսմեյստեր Կոնստանտին Լուպուլեսկուին: Տիգրան Պետրոսյանը, ընհակառակը, հաղթանակ տարավ ռուս գրոսմեյստեր Ալեքսանդր Դրեեւի նկատմամբ եւ նվաճեց աշխարհի հաջորդ առաջնությանը մասնակցելու իրավունքը:



Հայտնի են դարձել նաեւ Եվրոպայի անհատական առաջնության հաղթողն ու մրցանակակիրները: Պատվավոր մրցանակի համար լրացուցիչ պարտիաներում պայքարել է հավասար քանակությամբ միավոր (8 միավոր) հավաքած 11 շախմատիստ, այդ թվում Իվան Սոկոլովը (Հոլանդիա), Էրնեստո Ինարկիեւը, Եվգենի Տոմաշեւսկին, Վլադիմիր Մալախովը, Բորիս Գրաչեւը, Միխաիլ Կոբալիան (բոլորը Ռուսաստանից), Արկադի Նադիչը (Գերմանիա), Դավիդ Նավարան (Չեխիա), Բադուր Ջոբավան (Վրաստան), Գադիր Հուսեինովը (Ադրբեջան) եւ Թոմի Նիբակը (Ֆինլանդիա):



Խաղացված պարտիաների արդյունքում Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուս գրոսմեյստեր Եվգենի Տոմաշեւսկին` եզրափակիչ պարտիայում հաղթելով վրացի շախմատիստ Բադուր Ջոբավային, բրոնզե մեդալը նվաճել է Վլադիմիր Մալախովը:



Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 120 000 եվրո, որից առաջին տեղի համար` 15000 եվրո, երկրորդ տեղի համար` 12000 եվրո, երրորդ տեղի համար` 10000 եվրո:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---