ՀՀ է ներկրվել AstraZeneca-ի հերթական խմբաքանակը

ՀՀ է ներկրվել AstraZeneca-ի հերթական խմբաքանակը

PanARMENIAN.Net - Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ AstraZeneca /Vakszevria պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50,400 դեղաչափ: Պատվաստանյութը ձեռք է բերվել Covax Facility նախաձեռնության շրջանակում:

Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու համար, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

AstraZeneca / Vakszevria պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---