Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը հետաձգվել է

Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին, տեղեկացնում է Aysor.am-ը։

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի՝ դատարանը հետաձգել է գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---