Հուլիսին 17 ընտանիք Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման է տեղափոխվել

Հուլիսին  17 ընտանիք Արցախի տարբեր բնակավայրեր  վերաբնակեցման է տեղափոխվել

PanARMENIAN.Net - 2021 թվականի հուլիսին Օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք (87 մարդ)։

8 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է, տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 99 ընտանիք (թվով 500 մարդ)։

2021-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21,615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ Երևանում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---