Ավագանու դանակահարված անդամի վիճակը ծանր է․ Արհեստական շնչառության է միացված![]() 3 օգոստոսի 2021 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այդ մասին ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա։ Մոտ մեկ տասնյակ դանակի հարվածներ ստացած Անտոնյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Ըստ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության՝ կասկածներ կան, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի նրա գործունեության հետ։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |