ATEME-ը «Տելեկոմ Արմենիային» կտրամադրի IP հեռուստատեսության նոր պլատֆորմ 3 օգոստոսի 2021 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Տեսահեռարձակման, կաբելային հեռուստատեսության, DHT, IPTV և OTT լուծումների առաջատար ATEME ընկերությունը հայտարարել է «Տելեկոմ Արմենիայի» (ապրանքանիշը՝ Beeline) հետ նոր պայմանագրի կնքման մասին: «Տելեկոմ Արմենիան» որոշում է կայացրել արդիականացնել առկա համակարգը և գործարկել հեռուստատեսային ծառայությունների նորացված պլատֆորմ: «Մեզ անհրաժեշտ էր հզոր, մասշտաբային ենթակառուցվածք վիդեո բովանդակություն մատուցելու համար: ATEME-ն ընտրվել է որպես վերջնական OTT լուծումների միասնական մատակարար ՝ ալիքների ընդունումից մինչև բովանդակության առաքման ցանց: Մենք նախատեսում ենք բարելավել մեր հեռուստատեսային պլատֆորմի աշխատանքը այնպիսի լուծումներով, որոնք կբարձրացնեն հիբրիդային IPTV / OTT ծառայությունների գործառնական արդյունավետությունը և հիմք կդառնան ապագայում նոր ձևաչափերով հեռարձակման հնարավորությունների ներդրման համար: Բացի այդ, ATEME ընկերության լուծումներն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են տեսանյութերի բարձր որակը և տրաֆիկի խնայողականությունը՝ առանց որակի կորուստի: Նոր պլատֆորմը մեզ հնարավորություն կտա HD և UHD (4K) հեռուստատեսային բովանդակություն հասցնել հաճախորդին բարձր որակով և նվազագույն ուշացումներով», - նշել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը: «Բիզնեսի զարգացմանը ուղղված որոշումներում մենք առաջնահերթություն ենք տալիս օգտատերերի հարմարավետությանը՝ հաշվի առնելով հեռուստաբովանդակության ստեղծման փոխակերպումը ինչպես նաև վճարովի հեռուստատեսության և OTT-ի միջև նվազող տարբերությունը: «Տելեկոմ Արմենիան» մշակում է երկարաժամկետ ռազմավարություն, որը կօգնի ընկերությանը ներգրավել և պահպանել հեռուստադիտողների մեծ լսարան, և մենք ուրախ ենք օժանդակել այս նպատակի իրագործմանը», - ասել է ATEME ընկերության ԱՊՀ երկրների վաճառքի գծով տնօրեն Բորիս Յուրինը: Ձեռք բերված համակարգը ներառում է TITAN պլատֆորմը՝ տվյալների սեղմման, ալիքների ստեղծման և ընդունման, NEA-ն՝ տվյալների ձևավորման համար, տեսանյութ ըստ պահանջի (VOD), հետաձգված դիտման տեխնոլոգիա և CDN՝ բովանդակության առաքման ցանց: ATEME-ն հեռուստատեսային ծառայություններ մատուցողներին տրամադրում է IPTV և OTT ցանցերում տվյալների հոսքերի տեղափոխման միասնական հարթակ՝ հնարավորություն տալով օպտիմալացնել գործընթացները և բարձրացնել համակարգի արտադրողականությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |