Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական արծաթ է նվաճել

Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական արծաթ է նվաճել

PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է Տոկիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալ։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 228 կգ և ընդհանուր 436 կգ արդյունքով դարձել արծաթե մրցանակակիր։

109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ կատարեց:

Երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում:

Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրվեց:

 Ուշագրավ
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր
Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևը
Նա միակ մասնակիցն էր ՀՀ-ից ձյուդոյի մրցաշարում