Freedom House-ի կոչը ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել եզդի ակտիվիստի հետապնդումն ու չեղարկել խոսքի ազատությունը վտանգող օրինագծերը

Freedom House-ի կոչը ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել եզդի ակտիվիստի հետապնդումն ու չեղարկել խոսքի ազատությունը վտանգող օրինագծերը

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին, ԱԱԾ-ին ու Գլխավոր դատախազությանը դադարեցնել եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի քրեական հետապնդումը և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:

Սուլթանյանը, իր տված հարցազրույցի հիման վրա, մեղադրվում է հայ և եզդի ժողովրդների միջև ազգամիջյան, ռասայական և կրոնական թշնամանքի բորբոքման մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԱԾ-ի կողմից եզդի իրավապաշտպանի նկատմամբ հարուցված քրգործի ու դրա՝ մեղադրական եզրակացությամբ Գլխավոր դատախազություն ուղարկելը, ինչպես նաև 7-րդ գումարման ԱԺ-ի կողմից անձին ու մասնավորապես հանրային անձին ծանր վիրավորանք հասցնելու քրեականացումը վկայում են, որ Հայաստանի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքերումները ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում վտանգված են:

7-րդ գումարման Ազգային ժողովը հայհոյանքի քրեականացնող օրինագիծ է ընդունել, որով օրենքը խախտելու համար 100,000-ից մինչև 3 մլն դրամ տուգանք է նախատեսվում կամ 1-3 ամսվա կալանք։

«Եզդի իրավապաշտպանի անհիմն հետապնդումը մտահոգիչ է ինչպես ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի տեսակետից, այնպես էլ քննադատությանը ՀՀ կառավարության արձագանքի տեսակետից»,-ասել է Եվրոպայում և Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը։

«Ծանր վիրավորնքը» քրեականցնող օրենքի ընդունումը ճնշում է խոսքի ազատությունը և քաղաքական ընդդիմությանը»,-ասել է նա։

«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ԱԱԾ-ին ու Գլխավոր դատախազությանը հանել Սաշիկ Սուլթանյանին ներկայացված մեղադրանքները և չեղարկել խոսքի ազատությունը խախտող հակասահմանադրական օրենքը»,-ասել է Բերենքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---