Արցախի նախագահ․ Ռուսական զորքի ներկայությունն ԱՀ-ում պետք է մշտական լինի

Արցախի նախագահ․ Ռուսական զորքի ներկայությունն ԱՀ-ում պետք է մշտական լինի

PanARMENIAN.Net - Ռուսական զորքի ներկայությունն Արցախում պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական։ Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է Մարտակերտ աշխատանքային այցի ժամանակ՝ հավելելով, որ տարածաշրջանն այնպիսին է, որ «միայնակ ի վիճակի չենք ապահովելու անվտանգությունը»։

«Եթե ռուսական զորքը չմտներ տարածաշրջան, շատ ավելի ուրիշ ճակատագիր կունենայինք»,- ասել է նա՝ հորդորելով շարունակել պայքարը, քանի որ պարտությունը վերջնական չէ և պետք է քաջություն ունենալ շարունակելու։

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Հարությունյանն ասել է, որ դավաճանություն չի եղել, սահմանափակ հնարավորություններով կռվել ենք աշխարհի դեմ։ Նա հավելել է նաև, որ պետք չէ կարծել, թե ինչ-որ մեկը կգա ու կփրկի երկիրը։

«Փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները, ուրիշ բարեկամ չունենք»,- ասել է Հարությունյանը։

Ռուս խաղաղապահների զորակազմը տեղակայվել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո, 5 տարի ժամկետով, ևս 5 տարով այն երկարացնելու հնարավորությամբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---