Արշակյան. Մեր ԱԹՍ-ներն անգամներ զիջել են թշնամուն

Արշակյան. Մեր ԱԹՍ-ներն անգամներ զիջել են թշնամուն

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, դիմելով պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, հայտարարել է, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը խիստ անհավասար մարտի մեջ էր թշնամու հետ, հայկական ԱԹՍ-ներն անգամներ զիջել են թշնամուն։

«Ի՞նչ եք արել այդ ժամանակ, երբ Ադրբեջանը 2001-ին ռազմարդյունաբերության նախարարություն էր ստեղծում և ԱԹՍ-ների արտադրություն սկսում»,-ասել է Արշակյանը՝ հավելելով, որ հարց է առաջանում, թե որտե՞ղ էին մեր անօդաչուները պատերազմի ժամանակ։

«Այն մշակումները, որոնք ավելի վաղ էին սկսվել, այդ նմուշները կիրառվեցին։ Բայց դրանք ամբողջ ծավալով անգամներ զիջել են թշնամուն», - ասել է Արշակյանը:

Դիմելով Օհանյանին՝ Արշակյանն ասել է, որ իրենց իշխանությունն արել է այնքան, որքան հնարավոր է եղել, և համոզված է, որ նախկին կառավարման ժամանակ էլ արվել է այնքան, որքան հնարավոր է եղել։

Օհանյանը ներկայացնում էր ԱԺ փոխնախագահի ընդդիմության միասնական թեկնածու Իշխան Սաղաթելյանին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---