5 օգոստոսի 2021 - 10:45 AMT
ԵՊՀ-ում կներկայացնեն ռեկտորի նոր ԺՊ-ին. Անունը գաղտնի է պահվում

Երևանի պետական համալսարանում կներկայացնեն ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին, որի անունը գաղտնի է պահվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Նոր ԺՊ-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ժամը 13.00-ին համալսարանականներին ներկայացնելու է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

2019-ի մայիսից ԵՊՀ-ն ռեկտոր չունի, պարտականությունները կատարում էր ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որը հրաժարական է տվել 2021-ի ապրիլին։

2019-ի մայիսին հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նույն ամսում հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Նա ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային գործակցության գծով պրոռեկտոր էր 2008-ից: