ՀՀ-ում կորոնավիրուսի 329 նոր դեպք կա և 9 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 329 նոր դեպք կա և 9 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231,322-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 9 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4632 դեպք կա, այլ պատճառով՝ 1124 ։

Ապաքինվել է ևս 179 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 220,617 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնեով 4949-ի։

Օգոստոսի 4-ին կատարվել է 7551 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,372,405 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---