Արոնյանը հաղթել է Մամեդյարովին և դուրս եկել Chessable Masters-ի կիսաեզրափակիչ

Արոնյանը հաղթել է Մամեդյարովին և դուրս եկել Chessable Masters-ի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին Grand Chess Tour շարքի Chessable Masters առցանց մրցաշարում և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Մրցաշարի երկրորդ օրն Արոնյանը տոնել է երկու հաղթանակ, երկուսն էլ` սև խաղաքարերով, կրել մեկ պարտություն։ Կանոնակարգով նախատեսված խաղի չորրորդ պարտիան չի կայացել հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով, գրում է Sputnik Արմենիան։

Արոնյանը 2,5:0,5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին:

Շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի հետ։

Լիեմը երկու հանդիպումներում էլ առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջուի նկատմամբ (3:1 և 2:0):

100,000 մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Շրջանաձև մրցաշարի արդյունքում 8 լավագույն շախմատիստները կորոշեն նոկաուտ համակարգով հաղթողին։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով (15 րոպե` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացնելով)։

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է ԱՄՆ տեղափոխվելու մասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---