Երեւանի նախկին քաղաքապետը կանխատեսում է Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի հրաժարականը մինչեւ 2010 թվականը

PanARMENIAN.Net - «2009 թվականի ավարտին կամ 2010 թվականի սկզբում Հայաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ, անշուշտ, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ Հայաստանի Ազգային ժողովն վաղուց արդեն սպառել է իրեն: Իշխանությունները պետք է հրաժարական տան, քանի որ երկրում ստեղծված տնտեսական քաղաքական իրավիճակում, նրանք չեն կարողանա ջրից չոր դուրս գալ»,-հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:



Նրա հաշվարկներով, ընդդիմության հաղթանակը Երեւանի քաղաքապետի ընտրություններում երաշխավորված է, քանի որ ընդդիմության ընտրազանգվածի կորիզը գտնվում է հենց մայրաքաղաքում: «2008 թվականի նախագահական ընտրություններում ձայնի իրավունք ունեցող 740 000 մարդուց քվերակեց մոտավորապես 400 000, որոնցից 160 000 քվեարկեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Այդ թվերը ցույց են տալիս, որ նույնիսկ եթե այս ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ կիրառվեն, իշխանությունները հաղթելու ոչ մի շանս չունեն»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---