Զաս․ Ակնկալում ենք` ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահությունը կնպաստի Եվրասիայում անվտանգության մակարդակի բարձրացմանը

Զաս․ Ակնկալում ենք` ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահությունը կնպաստի Եվրասիայում անվտանգության մակարդակի բարձրացմանը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ակնկալիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Նա նաև բարձր է գնահատել ՀՀ ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում։

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։

Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում»,-ասվում է ուղերձում։

Հայաստանը սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը: Այդ մասին հայտարարել էր ԱԺ արդեն փոխնախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---