Lույս է տեսել «18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան

PanARMENIAN.Net - Համազգային հայ կրթական - մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան: Անթոլոգիան կազմել - խմբագրել են Համազգային հայ կրթական - մշակութային հիմնադրամի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Անթոլոգիայում ընդգրկվել են արձակագիրներ Հրաչյա Սարիբեկյանի, Մհեր Բեյլերյանի, Համբարձում Համբարձումյանի, Ս-ադա Գրիգորյանի, Հարութ Կբեյանի, Արտավազդ Եղիազարյանի, Արամ Պաչյանի, Սարգիս Հովսեփյանի, Նառա Վարդանյանի, Աննա Դավթյանի, Արեգ Ազատյանի, Լիլիթ Կարապետյանի, Մարիամ Ասրիյանի ստեղծագործությունները:

Անթոլոգիայի կազմողների խոսքերով, նրանք այն գրողներն են, որնց ստեղծագործությունը ոչ միայն բնութագրում է ժամանակակից հայ արձակը, այլեւ պայմանավորում վերջինիս զարգացման ուղղությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---