Արոնյանը պարտվել է Chessable Masters-ի կիսաեզրափակչի 1-ին փուլում 6 օգոստոսի 2021 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին օրը 1:3 հաշվով պարտվել է վիետնամցի Լե Կուանգ Լյեմին: Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում շրջանային մրցաշարի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով: Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում ու պարտվել երկրորդ և չորրորդ պարտիաներում, գրում է Sputnik Արմենիան: Օգոստոսի 6-ին Արոնյանն ու Լե Կուանգ Լյեմը կխաղան մրցափուլի երկրորդ կեսին: Քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին (2.5:0.5 և 2:1): 16 մասնակիցներով շրջանաձև մրցաշարում հայ շախմատիստը 10,5 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը: 100,000 դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում կայանում է շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով: Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե ՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելմամբ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |