ՀՀ-ում կորոնավիրուսի 303 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 303 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 303 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231,625-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4636 դեպք կա, այլ պատճառով՝ 1124։

Ապաքինվել է ևս 208 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 220,825 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 5040-ի։

Օգոստոսի 5-ին կատարվել է 6492 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,372,405 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---