ՌԴ ԱԳՆ․ Չենք կարող հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահների տեղակայել 6 օգոստոսի 2021 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի կարող սահմանապահների տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային իրավական ձևակերպման բացակայության և կողմերի վստահության պակասի պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։ «Սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման խնդիրներից մեկը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որին գումարվում է կողմերի փոխադարձ վստահության պակասը»,-ասել է Բիկանտովը ճեպազրույցում։ Ըստ նրա՝ սահմանին կայուն դեէսկալացիայի կարելի է հասնել միայն անհապաղ սկսելով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ: Այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով Ոսկեպարում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին։ Նշվում է նաև, որ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |