Քերոբյան․ Ամենը գնում է նրան, որ 10%-ից ավելի տնտեսական աճ ունենանք

Քերոբյան․ Ամենը գնում է նրան, որ 10%-ից ավելի տնտեսական աճ ունենանք

PanARMENIAN.Net - 2021-ի առաջին կիսամյակում 5% տնտեսական աճ է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ ամեն ինչ գնում է նրան, որ 10%-ից ավելի տնտեսական աճ ունենանք։

«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5 տոկոս տնտեսական աճ։ Սակայն հիմա` 2021-ի առաջին կիսամյակում, ունենք 5 տոկոս տնտեսական աճ, և ամեն ինչ գնում է նրան, որ մենք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ ունենանք»,– ասել է Քերոբյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է այն բանի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դեռ 2018-ի ամռանը հայտարարած կախարդական փայտիկը գործում է։

Պատասխանելով գնաճի մասին հարցին՝ Քերոբյանն ասել է, որ վստահ է` գների էական անկում կտեսնենք։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում անդրադառնալով 2021-ի տնտեսական աճի կանխատեսումներին, հայտարարել է, որ այն վերանայվել է և այժմ տնտեսական աճը 6% է կանխատեսվում։Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում էր 3.2% տնտեսական աճ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---