Քերոբյան․ Կարգավորմամբ Yandex Taxi-ն 1 մլրդ դրամով ավելի ԱԱՀ կվճարի

Քերոբյան․ Կարգավորմամբ Yandex Taxi-ն 1 մլրդ դրամով ավելի  ԱԱՀ կվճարի

PanARMENIAN.Net - Գործադիրում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները, անդրադարձ է եղել նաև տաքսի ծառայությունների ոլորտի հարկմանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ կարգավորման արդյունքում Yandex Taxi ծառայությունը 1 միլիարդ դրամով ավելի ԱԱՀ կվճարի։

Նա նշել է, որ կարգավորման բացակայության պատճառով Yandex Taxi-ն, որպես այլ երկրում գրանցված ընկերություն ավելացված արժեքի հարկ չէր վճարում, իսկ gg-ն վճարում էր:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել է, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը որոշվելու է ստացողի վայրով:

«Նախագծով խոսքը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններին, այսինքն՝ կազմակերպությունների դեպքում արդեն իսկ կարգավորված են ԱԱՀ-ի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները»,- ասել է Բադասյանը։

Նա հավելել է, որ կանախատեսում չունի, թե որքանով կավելանան բյուջեի մուտքերը նախագծի իրականացման արդյունքում։

Կարգավորումը գործելու է 2022-ի հունվարի 1-ից և մինչ այդ պետք է այդ ծրագիրը գործադրվի:

Քերոբյանը նաև նշել է, որ պետք չէ թերագնահատել ավանդական տաքսի ծառայությունը։

«Մեր գնահատումներով այն դեռևս մեր շուկայի կեսից ավելին է զբաղեցնում»,-ասել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տաքսիների սպասարկման որակին, ասել է, որ պայմանավորվել էին ստանդարտների բարձրացումը սկսել օդանավակայններից՝ հետագայում տարածելով ամբողջ երկրում։

Քերոբյանն իր հերթին ասել է, որ խնդիրները կարելի է լուծել տաքսիների որակի ստանդարտները հարթակներին պարտադրելու միջոցով: Նշվել է, որ հարցը դեռևս քննարկվելու է և մեխանիզմների մշակման կարիք կա։

Նախագծով կարգավորվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային հարկման հետ կապված հարաբերությունները։ Օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն կորցնում է ավելացված արժեքի հարկի գծով եկամուտներ:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա