Չինաստանի, Իտալիայի և Լիտվայի վարչապետերը շնորհավորել են Փաշինյանին

Չինաստանի, Իտալիայի և Լիտվայի վարչապետերը շնորհավորել են Փաշինյանին

PanARMENIAN.Net - Չինաստանի, Իտալիայի և Լիտվայի վարչապետերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանի շնորհավորական ուղերձում ասվում է, որ վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:

«Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,-ասվում է ուղերձում։

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձում նշել է, որ կկարողանան միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Հայաստանի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը:

Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն, շնորհավորելով Փաշինյանին, վստահություն է հայտնել, որ գործընկերությունը, փոխվստահությունը և շահավետ համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև կշարունակեն առաջ ընթանալ առավել բարեկամական ոգով:

«Չկա այլընտրանք ժողովրդավարական սկզբունքներին և բարեփոխումներին` բարգավաճ, ապահով և ժողովրդավար Հայաստան կառուցելու մղման մեջ: Թույլ տվեք վերահաստատել Լիտվայի՝ Հայաստանին այս ճանապարհին աջակցելու վճռականությունը: Լիտվան մշտապես ոգևորված է եղել Հայաստանի և մնացյալ Եվրոպայի միջև առավել ամուր կապերով: Այս տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը կարող է հայ հասարակությանը բերել ժողովրդավարության առավել բարձր չափանիշներ` առավել կանաչ միջավայր, ինչպես նաև բիզնեսի և կրթության ավելի լավ հնարավորություններ: Վստահ եմ, որ ձեր երկրի առաջընթացը, ինչպես նաև երկարաժամկետ նպատակները կհաստատվեն աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում»,-ասվու մ է ուղերձում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---