Վարչապետ․ Մեզ համար առաջնահերթ է տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացումը

Վարչապետ․ Մեզ համար առաջնահերթ է տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին, հայտարարել է, որ առաջնահերթություն է համարում մեզ համար տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը և պիտի բոլոր քայլերը հետևողականորեն ձեռնարկվեն, որպեսզի ՀՀ ապաշրջափակումը հաղթահարենք և կարողանանք, իսկապես, արդյունաբերությունը սպասարկելու համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալ:

Նա հավելել է, որ խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանը կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով:

Վարչապետը նաև հույս է հայտնել, որ 21-րդ դարում ի հայտ եկած տեխնոլոգիական նոր ուղղությունները՝ թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու ոլորտի բավական լավ դինամիկան, որ կա Հայաստանում, նախարարը կկարողանա համադրել և ոլորտի առաջամարտիկներին համախմբել նախարարության շուրջ:

«Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչով կարող է աշխարհում հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձևակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի պարտավոր ենք և համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք», - իր հերթին նշել է Խաչատուրյանը:

Վահագն Խաչատուրյանն օգոստոսի 4-ին է նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---