ՄԱԿ-ը կրկին Ադրբեջանին ու ՀՀ-ին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ը կրկին Ադրբեջանին ու ՀՀ-ին զսպվածության կոչ է արել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ն Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է անում՝ սահմանին շարունակվող փոխհրաձգության կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել՝ ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ լարվածության աճին նպաստող գործողություններից, երկխոսությամբ լուծել առաջացող խնդիրները», - ասել է Հաքը:

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---