Արցախի ՄԻՊ․ Պետք է բանակցել ադրբեջանական հենակետը Հին Շենի մերձակայքից հեռացնելու համար

Արցախի ՄԻՊ․ Պետք է բանակցել ադրբեջանական հենակետը Հին Շենի մերձակայքից հեռացնելու համար

PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավարի և բնակիչների հետ հանդիպմանը, նշել է, որ պետք է բանակցել ադրբեջանական հենակետը Հին Շենի մերձակայքից հեռացնելու ուղղությամբ։

Նշվում է, որ գյուղը մինչև պատերազմն ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 86-ն է հիմա մշտապես բնակվում գյուղում։ Նշվում է նաև, որ գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է։

Գյուղի մերձակայքում գտնվող բլրի վրա տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է Հին Շենի խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։

«Աներկբա է՝ ԱՀ համապատասխան մարմինները ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է բանակցություններ սկսեն վերոնշյալ հենակետը գյուղի մերձակա տարածքից հեռացնելու ուղղությամբ՝ բնակիչների բնականոն կյանքը վերականգնելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար։

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը այդ տարածքներում անվտանգային առումով խոչընդոտներ է ստեղծում և ուղղակի սպառնալիք է հանդիսանում նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով, մասնավորապես՝ խոտհարքների կազմակերպման, արոտավայրերից օգտվելու և մեղվափեթակների սպասարկման համար»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 29-ին և օգոստոսի 2-ին Շուշիի շրջանի Հին-շեն համայնքի բնակիչներին պատկանող 4 խոշոր եղջերավոր կենդանիներ հափշտակվել են։ Գյուղացիների պնդմամբ՝ անասուններին ապօրինի տիրացել են հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականները։ Դեպքի վերաբերյալ Շուշիի վարչակազմի ղեկավարի՝ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը արդեն ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---