Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են ցորենի անվտանգ բերքահավաքը

Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են ցորենի անվտանգ բերքահավաքը

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն Ասկերանում, բաժանարար գծի հարևանությամբ, ապահովել են ցորենի անվտանգ բերքահավաքը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Բերքի հավաքման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և կտևեն մեկ շաբաթ։ Աշխատանքներն իրականացվում են բաժանարար գծի մոտակայաքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է»,-ասել է խաղաղապահների ներկայացուցիչ Իգոր Սերգեևը։

Նշվում է, որ ցորենի բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ուշացումով է սկսվել՝ այն բանից հետո, երբ ռուս սակրավորները մաքրել են գյուղատնտեսական հողատարածքներն ականներից և չպայթած զինամթերքից։

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմը 1960 զինծառայող է։ Առկա է 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---