ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 9-ին կայացած հեռախոսազրույցում անդրադարձել են իրավիճակի կարգավորման ուղիներին հայ-ադրբեջանական սահմանին։

Կարծիքների առարկայական փոխանակում է տեղի ունեցել 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների եռակողմ հայտարարությոնների իրագործման տարբեր ասպեկտների վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները կարևորել են ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետների նախագահությամբ գործող՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսումը։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցեր։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---