2-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի․ Փոխվել է նաև ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը

2-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի․ Փոխվել է նաև ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վահրամ Գրիգորյանը։

Արայիկ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---