19 մարտի 2009 - 18:16 AMT
Ընդդիմությունը գտնում է, որ Ազնավուրի տուն-թանգարանը կառուցելու մտքից հրաժարվելը կփրկի՞ Հայաստանը ճգնաժամից
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդդիմության ցուցակը գլխավորելու պատրաստակամության մասին հանգեցրեց ընդդիմության ոգեշնչմանը եւ իշխանությունների անհանգստությանը: Հայ ազգային կոնգրեսը գտնում է, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները լավ առիթ են` բոլորին ապացուցելու, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- հայտնել է Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

Նրա կարծիքով, իշխանություններն իրենք էլ գիտեն, որ շանս չունեն գլուխ հանելու երկրում ստեղծված տնտեսական եւ քաղաքական իրադրությունից ու իրենք այլեւս ոչինչ չեն կարող անել, բացի հրաժարական տալուց: «Մեր կառավարության համար շատ բարդ է լինելու ճգնաժամի ամենածանր փուլերը հաղթահարելը, նրանք չեն ցանկանում խոսել այդ մասին եւ լռում են, բայց ես հավաստիացնում եմ, որ ոչ վաղ, քան 20 օրից Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը ստիպված են լինելու հայտարարել իրական թվերը եւ երկրում ստեղծված իրական դրությունը»,- հայտնել է նա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե կառավարության համար անտեսանելի ինչպիսի միջոցներ է պատրաստվում նախաձեռնել ընդդիմությունը երկրում ֆինանսա-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, Վահագն Խաչատրյանը պատասխանել է, որ ընդդիմությունը գործողությունների մի ծրագիր ունի, որի օգնությամբ կարելի է հաղթահարել ճգնաժամի ծանր փուլերը: «Նախ` դա ստվերային տնտեսության կրճատումն է. 2008թ. տվյալներով ներկրումը կազմել է 4 միլիարդ դրամ, որոնցից 3,6 միլիարդը գնացել է մեծահարուստների գրպանը: Երկրորդը` բյուջեի որոշ անպետք ծախսերի կրճատումը: Օրինակ` արդյո՞ք մեզ հարկավոր է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցումը, կամ նոր դեսպանության գնումը, արդյո՞ք մեզ հարկավոր են հավելյալ տրանսպորտային ու շինարարան ծախսերը` նախատեսված նախարարությունների եւ խորհրդարանի համար: