Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի հայկական առաջին սպորտային ալիքներով

Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի հայկական առաջին սպորտային ալիքներով

PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline)՝ TeamTV հեռուստատեսության ծառայությունում և հավելվածում հասանելի կլինեն առաջին հայկական սպորտային Vmedia և Vmedia+ հեռուստաալիքները։

Փորձնական եթերով և Vmedia ու Vmedia+ անվանումներով ալիքները կսկսեն գործել օգոստոսի 11-ից, իսկ կարճ ժամանակ անց կփոխակերպվեն VivaroSport, VivaroSportLife և VivaroInSport հեռուստաալիքներով։

Beeline-ի բաժանորդները TeamTV-ի հավելվածում կարող են հետևել ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերին, ինչպես նաև դիտել սպորտի համաշխարհային աստղերի և նրանց կյանքի մասին վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր ու հեռուստասերիալներ:

Beeline-ի բաժանորդների համար ալիքները հասանելի կլինեն ցանկացած գաջեթի վրա՝ լինի դա հեռուստացուց, պլանշետ կամ սմարթֆոն:

Նոր հեռուստաալիքների ցուցադրումը հնարավոր է դարձել Beeline-ի և VIVARO MEDIA-ի համագործակցության շնորհիվ: Vivaro Media-ն արդեն համագործակցում է համաշխարհային առաջատար վերահեռարձակողների և սպորտային միջոցառումների իրավունքների վաճառողների հետ, առաջարկելով ամենահետաքրքիր և սպասված սպորտային բովանդակություն, այդ թվում՝

ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա

ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ Սուպերգավաթ

ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա

Իտալիա. Սերիա Ա

Իսպանիա. Լա Լիգա

Գերմանիա. Բունդեսլիգա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---