ՄԻՊ-ը գերիների հարցով հանդիպել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

ՄԻՊ-ը գերիների հարցով հանդիպել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ օգոստոսի 9-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանցիների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող տղաների հարազատներն արդեն երկրորդ օրն է կառավարության շենքի դիմաց են։ Նրանք գիշերել են կառավարության շենքի մոտ և պահանջում են հստակ պատասխան, թե երբ կվերադառնան իրենց հարազատները։

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայերի հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Մի քանի խումբ հայ ռազմագերիներ Բաքվում դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---