Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է

Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է

PanARMENIAN.Net - Համայնքային ենթակառուցվածքների արդիականացումը շարունակվում է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արտաքին լուսավորության երկու ծրագիր են իրականացրել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Սահմանամերձ գյուղը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 40 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է մոտ 1500 մետր տարածք։ Համավարակով պայմանավորված՝ հետագա աշխատանքների ժամանակացույցը փոքր-ինչ փոխվել է, սակայն շինարարությունը չի դադարեցվել: 2020 թվականին աշխատանքները շարունակվել են։ Գործընկեր կառույցների ջանքերով գյուղի տարածքում տեղադրվել է ևս 31 ԼԵԴ լուսարձակ, որոնք լուսավորել են գյուղի մոտ 1300 մետր ճանապարհահատված։ Վերջնական արդյունք ապահովելու ձգտումը գործընկերներից պահանջել է կամք և հետևողականություն: Ծրագիրը չի դադարել անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իրականացված աշխատանքներում մոտ 20 տոկոսով, ներդրում է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը։

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մուխսուդյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ:

«Երբ տարիներ առաջ սկսում էինք այս ծրագիրը, գիտակցում էինք, որ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու գործընթացը պահանջելու է ժամանակ և ջանքեր: Շատ բնակավայրերում լուսավորության համակարգ գրեթե գոյություն չուներ: Որոշ գյուղերում սկսել ենք զրոյից: Մենք ընտրեցինք մի քանի փուլով ծրագիր իրականացնելու տարբերակը: Անհրաժեշտ էր սոցիալական պատասխանատվություն դրսևորել այնպես, որպեսզի արդյունքից օգտվեին շատերը: Հատկապես սահմանամերձ գյուղերին օգտակար լինելու ցանկությունը պարտավորեցնում է, որպեսզի շարունակենք այս ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), առաջնորդվում են կարևոր սկզբունքներով: Գործընկերների համար առաջնահերթություն է հատկապես սահմանամերձ բնակավայրերը լուսավորելու և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակը:

Ոսկեպարում հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են mwt 50 անգամ ավելի երկար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---