«Կապիտուլյանտ Նիկոլ» խոսքերի համար Աննա Մկրտչյանը հեռացվել է ԱԺ դահլիճից

«Կապիտուլյանտ Նիկոլ» խոսքերի համար  Աննա Մկրտչյանը հեռացվել է ԱԺ դահլիճից

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հեռացվել է ԱԺ նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը կրկին հնչեցնելու համար։

Մկրտչյանը ելույթ է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ: Նրա խոսափողն անջատվել է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նա լքի նիստերի դահլիճը, հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցներ կհրավիրվեն։

«Մշտական հանձնաժողովներ կլինեն, թե չեն լինի, ով կնախագահի՝ միևնույն է, այս ամենաթողության վիճակը շարունակվելու է, քանի որ այս իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախը ավերած կապիտուլյանտ Նիկոլն է»:

Սիմոնյանը կարգադրել է, որ խոսափողն անջատվի և ասել, որ նախազգուշացրել էր Մկրտչյանին։

«Հեռացնում եմ ձեզ նիստերից մինչև օրվա ավարտը, դուրս եկեք դահլիճից»,-ասել է Սիմոնյանը։

Պատգամավորը հեռացել է նիստերի դահլիճից։

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զրկեց խոսքի իրավունքից նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփի Դավոյանին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին «մերժված» անվանելու համար։

Դավոյանը զրկվել է մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։

Օգոստոսի 6-ին ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ձևավորման հարցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին զրկել էին ելույթի իրավունքից «ձեր Նիկոլը» և «կապիտուլյանտ» արտահայտությունների համար: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ էր կիրառել նրա նկատմամբ։ Նրա խոսափողն անջատել էին։Ավելի ուշ Մկրտչյանը լրագրողներին ասել է, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքն ԱԺ պատգամավորին նկատողություն անել արտահայտություն ընդհանրապես չի պարունակում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---