Ժիրինովսկին կպահանջի քրգործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի դեմ, որը նրան և ռուսներին «խոզ» է կոչել

Ժիրինովսկին կպահանջի քրգործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի դեմ, որը նրան և ռուսներին «խոզ» է կոչել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կպահանջի քրգործ հարուցել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի դեմ, որը նրան և ռուս ժողովրդին «խոզ» է անվանել:

Ժիրինովսկին այդ մասին ասել է YouTube-ում «Սոլովյով Live» ծրագրի եթերում՝ նշելով, թե անպատիժ չի թողնի դա։

«Մենք կոշտ նամակ կգրենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրգործ հարուցել։ Դա հրեշավոր վիրավորանք է։ Դա միջնադար է»,-ասել է Ժիրինովսկին։

Իր հերթին հաղորդումը վարող Վլադիմիր Սոլովյովն ասել է, որ մեկնաբանություն է ակնկալում Ադրբեջանի պաշտոնյաներից։

Վահաբզադեն, դիմելով Ժիրինովսկուն, որն ասել էր, թե Ադրբեջանում բռնատիրություն է և այդ տրածաքը ժամանակին ռուսական կայսրությանը պարսից շահն է նվիրել, «խոզ» է անվանել Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին։

Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատարին` Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Ժիրինովսկու «կանխակալ և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արտահայտել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում` հուլիսի 30-ին»։

Ժիրինովսկին ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ «կկորցնի իր պաշտոնը, նրա մոտ այնտեղ բռնապետություն է, բազում ընդդիմադիր ուժեր կան։ «Եթե Բայդենը ցանկանա, նրան պաշտոնանկ կանեն 2 շաբաթում։ Միայն Ռուսաստանը կարող է փրկել նրան»,-ասել է Ժիրինովսկին։ Ժիրինովսկին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նաև ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ և որ Հարավային Կովկասը ՌԴ ազդեցության գոտի է:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել