ՀՀ-ում կորոնավիրուսի 399 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 399 նոր դեպք կա  և 7 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233,400-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4669 դեպք կա, այլ պատճառով՝ 1131։

Ապաքինվել է ևս 190 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 221,919 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 5681 է։

Օգոստոսի 10-ին կատարվել է 6447 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,415,538 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---