Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է ամենաբարձր մակարդակում բանակցել Ադրբեջանի հետ՝ սպասում ենք առաջարկների

Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է ամենաբարձր մակարդակում բանակցել Ադրբեջանի հետ՝ սպասում ենք առաջարկների

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների։

Նա նշել է նաև, որ խաղաղ դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կյանքի կոչելու համար կառավարությունը պետք է լինի «առավելագույնս ակտիվ և ճկուն»։

«Մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անել առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Կան հարցեր, որոնք կարող են ավելի արագ լուծվել, կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը՝ գնալ լուծումների», - ասել է նա։

Ըստ վարչապետի, հնարավոր արագ լուծվող հարցերից է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակման օրակարգը։

«Պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել նախաձեռնող՝ տարածաշրջանի նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսակետից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է և այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան», - ասել է Փաշինյանը։

Նա ասել է նաև, թե սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---