ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարն Արցախում խախտելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարն Արցախում  խախտելու մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Արցախում հրադադարի խախտման մասին։

«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ 2021-ի օգոստոսի 11-ին՝ ժամը 7.29-ին և 7.58-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տիպի ԱԹՍ-ներով 2 հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ: Տուժածներ չկան»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար։

Անցկացվում է հետաքննություն:

Ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում էր ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---