ՊՆ․ Տանկային վարժանքներ են անցկացվել

ՊՆ․ Տանկային վարժանքներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-11-ը 2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Տեսական և գործնական աշխատանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 10-12-ը ՀՀ ԶՈւ զորամիավորումներում տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Զինծառայողները մարտավարական բարդ պայմաններում կատարել են կրակային վարժություններ, ցուցադրել իրենց հմտություններն ու գիտելիքները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---