Անտառապահի անփութությունը մոտ 19 մլն դրամի վնաս է հասցրել կենդանական և բուսական աշխարհին

Անտառապահի անփութությունը մոտ 19 մլն դրամի վնաս է հասցրել կենդանական և բուսական աշխարհին

PanARMENIAN.Net - Անտառապահի անփութության պատճառով մոտ 19 մլն դրամի վնաս է պատճառվել կենդանական և բուսական աշխարհին։ Դեռևս 2020-ի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառապետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։

Արդյունքում՝ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Ձորագետ գյուղի բնակիչ, 29-ամյա տղամարդուն, որը 2020-ի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատել էր «Դսեղի անտառապետության» 2-րդ պահաբաժնի անտառապահ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և լրիվ գույքային պատասխանատվություն կրելով իր մասնաճյուղին պատճառված վնասի համար, իր ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչի արդյունքում կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է մոտ 19 միլիոն դրամի վնաս:Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---