Ռուս խաղաղապահները մոտ 40 լ արյուն են հանձնել Արցախի բնակիչների համար13 օգոստոսի 2021 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդանոցներում բուժվող Արցախի հեռավոր շրջանների բնակիչների համար, որոնք ապրում են բաժանարար գծի հարևանությամբ։ Զինծառայողների կողմից արյան նվիրատվությունը եղել է կամավոր հիմունքներով՝ ի պատասխան տեղի իշխանությունների Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված կոչին։ Կոչին մոտ 100 ռուս զինծառայող է արձագանքել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Արյան նմուշառումն իրականացվել է Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում խաղաղապահ ուժերի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից։ Բաժանմունքի պետ Գայանե Ավանեսյանն ասել է, որ արյան նմուշառումից հետո այն հետազոտվում է լաբորատորիայում՝ տարբեր վարակների առկայությունը բացառելու նպատակով։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |