«Կայրաթի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել «Ալաշկերտին» պարտվելուց հետո

«Կայրաթի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել «Ալաշկերտին» պարտվելուց հետո

PanARMENIAN.Net - Ալմաթիի «Կայրաթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը հրաժարական է տվել Երևանի «Ալաշկերտից» կրած պարտությունից և Եվրոպայի լիգայից դուրս մնալուց հետո, գրում է TengriNews-ը։

«Ցավոք, չհաջողվեց հասնել այնպիսի արդյունքի, որն ընդունելի կլիներ մեզ համար։ Ուստի, ես որոշել եմ հրաժարական տալ գլխավոր մարզչի պաշտոնից»,-ասել է Կեկերը։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Երևանում 3:2 հաշվով հաղթել է «Կայրաթին» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի պատասխան խաղում: Սա առաջին անգամն է հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ, որ թիմը դուրս է գալիս ԵԱ փլեյ-օֆֆ։

Մինչ այդ Ալմաթիում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---