Lufthansa-ն բացել է Երևանից դեպի Ֆրանկֆուրտ իր նոր երթուղին

Lufthansa-ն բացել է  Երևանից դեպի Ֆրանկֆուրտ իր նոր երթուղին

PanARMENIAN.Net - Lufthansa ավիաընկերությունը բացել է իր նոր ուղղությունը՝ Ֆրանկֆուրտից դեպի Երևան։

Գերմանական Lufthansa-ն շաբաթական 3 թռիչք կիրականացնի` Ֆրանկֆուրտի իր հանգույց առաջարկելով ավելի քան 150 տարանցիկ ուղղություն: Lufthansa խմբի չորս ավիաընկերություն շաբաթական 16 անգամ մեկնում է Երևանից, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Նշվում է, որ օգոտոսի 13-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի։ Երևանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին: Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղևորներին ընձեռում է ամեն հնարավորություն` հեշտությամբ շարունակեու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:

Երևանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով.

Ավստրիական ավիաուղիներ, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռևս 2001 թվականից,

Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ,

Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ)

Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց օգոստոսին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---