Թուրքիան իր նորագույն սպառազինությունը կներկայացնի IDEF 2021 միջազգային ցուցահանդեսում13 օգոստոսի 2021 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները մտադիր են առաջին անգամ ներկայացնել իրենց արտադրության որոշ նմուշներ այդ ոլորտի ամենամեծ միջազգային միջոցառումներից մեկում՝ IDEF 2021 Ռազմարդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսում։ Այն կայանալու է օգոստոսի 17-20-ը` Ստամբուլում: Ցուցահանդեսը կազմակերպում է Պաշտպանության նախարարությունը` նախագահի աշխատակազմի հովանու ներքո, գրում է Daily Sabah-ը։ Թուրքական ընկերությունները պաշտպանական նշանակության արտադրանքի լայն շրջանակ կներկայացնեն, այդ թվում՝ ցամաքային տրանսպորտային միջոցներ, զենք, ռադարներ, hիդրոլոկատորներ, ծովային հարթակների համար նախատեսված լուծումներ, ավիացիոն համակարգեր, հրթիռներ, անվտանգության համակարգի սարքավորումներ և այլն։ Katmerciler-ն առաջին անգամ կներկայացնի իր 2 նոր զրահափոխադրիչները։ Ցուցահանդեսի շրջանակում բազմաթիվ բանակցություններ կանցկացվեն և նոր պայմանագրեր կկնքվեն։ IDEF-ն աշխարհում անցկացվող ռազմարդյունաբերության ոլորտի 32 ցուցահանդեսներից 3-րդն է մասնակից ընկերությունների քանակով։ Ցուցահանդեսում կներկայացվի 1236 ձեռնարկության արտադրանք աշխարհի 53 երկրից, որից թուրքական կլինեն 536-ը։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակ 79 երկրից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |