Լեզվի կոմիտեն հորդորում է բոյկոտել այն սրճարանները, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է

Լեզվի կոմիտեն հորդորում է բոյկոտել այն սրճարանները, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է

PanARMENIAN.Net - Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, խոսելով «Լեզվի մասին» օրենքի խախտումների մասին, հայտարարել է, որ Հայաստանում տնտեսվարողները զարմանալի «լեզվական քաղաքականություն» են վարում»՝ նրանք կարծես թե գործում են ոչ թե հայաստանցիների, այլ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար:

Նա հորդորել է բոյկոտել և դուրս գալ այն սրճարաններից, որտեղ ճաշացանկը միայն օտար լեզվով է, տեղեկացնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ճաշացանկը նախ պետք է լինի հայերեն, քանի որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, այն կարող է զուգակցվել նաև այլ լեզուներով:

2021թ․ յոթ ամիսների ընթացքում Լեզվի կոմիտեն հարուցել է 63 վարչական վարույթ։ Դավիթ Գյուրջինյանն այն մեծ թիվ է համարել՝ նշելով, որ մեկ տարվա համար նախատեսված է 75 վարչական վարույթի հարուցում, գրում է Panorama.am-ը։

Գյուրջինյանի խոսքով, իրենք հետամուտ են լինում, որ «Լեզվի մասին» օրենքի պահանջները կատարվեն, թվային տվյալներից առավել նա կարևորում է, որ մարդիկ իմանան երկրում կա Լեզվի կոմիտե։

«Սա Հայաստանն է, մեր երկրի պետական լեզուն հայերենն է, այն գերակա է, առաջնային է»,- ասել է նա՝ ընդգծելով նաև օտար լեզուներով ամենուր դրված ցուցանակները։

Գյուրջինյանը հիշեցրել է, որ դա զարգացվածության նշան չէ, մարդիկ սխալվում են, եթե կարծում են՝ այդպիսով եվրոպացի դարձան։ «Մենք ինքնատիպ ենք, աշխարհին հետաքրքիր ենք մեր լեզվով, մշակույթով, մեր տեսակով։ Գրեթե միատար բնակչություն ունեցող Հայաստանում տնտեսվարողները զարմանալի լեզվական քաղաքականություն են վարում»,- նշել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---