Մոսկվայի բնակչի մոտ ռեկորդային 27,000 հակամարմին է հայտնաբերվել

Մոսկվայի բնակչի մոտ ռեկորդային 27,000 հակամարմին է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ Սերգեյ Տարասենկոյի մոտ ռեկորդային 27,000 հակամարմին է հայտնաբերվել ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո։ Նա պատվաստվել է փետրվարին։ Ըստ բժիշկների, այդպիսի բարձր մակարդակը վկայում է ամուր իմունային համակարգի մասին, որը լավ է որպես պաշտպանություն վիրուսից, սակայն, կորոնավիրուսով իրական վարակի դեպքում հետևանքները կարող էին բավականին ծանր լինել։

Սերգեյը երկու անգամ է հետազոտվել՝ համոզվելու համար արդյունքում։ Սակայն, արդյունքը ճիշտ էր՝ մոտ մեկ ամիս առաջ նրա մոտ հայտնաբերվել է 27,000 հակամարմին, 2 շաբաթ առաջ՝ մոտ 26,000, գրում է Lenta.ru-ն։

«Ոչ պատվաստումից առաջ, ոչ հետո, ես չեմ հիվանդացել։ Դա հաստատ է, քանի որ աշխատավայրում կանոնավոր ստուգումներ են իրականացվում։ 2 պատվաստումն էլ համեմատաբար թեթև եմ տարել։ Առաջին օրն ընդհանրապես ոչինչ չեմ զգացել, 2-րդ օրը՝ 38 աստիճանից մի փոքր բարձր ջերմություն եմ ունեցել, դա տևել է 2-3 օր։ Եվ, իհարկե, թուլություն։ Բայց այլ ախտանշաններ չեն ունեցել՝ հարբուխ, կոկորդի ցավ»,-ասել է նա։

Ըստ նրա, բժիշկները չեն կարողացել բացատրել, թե ինչով է պայմանավորված իմունիտետի նման հզոր արձագանքը։ Ասել են միայն, որ նրա բախտը շատ է բերել, բայց միևնույն է պետք է ստանալ երկրորդ դեղաչափը՝ կարգն է այդպիսին։

Վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը նշել է, որ Սերգեյ արդյունքները դժվար է գնահատել՝ շատ բան կախված է թեստ համակարգերից և չափման եղանակից։

ՌԴ-ում պանդեմիայի բռնկումից ի վեր կորոնավիրուսվ վարակվել է ավելի քան 6․5 մլն մարդ, մահացել է վարակից 169,683-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---